«Ոչ, այս ամենը Արթուր Վանեցյանի հետ կապված չէ, ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է մեր վերջին երկու տարիների ֆինանսական գործունեությունը»,- Ազգային ժողովում անդրադառնալով լրագրողի հարցին՝ ԱԱԾ-ում ստուգումները ո՞ր ժամանակահատվածին են վերաբերում Արթուր Վանեցյանի՞, թե՞ դրանից առաջ եղած ղեկավարի ասաց ԱԱԾ պետի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը։
Ադրադառնալով այն լուրերին, որ հնարավոր է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ձերբակալվի, նա տեղեկացրեց, որ Արթուր Վանեցյանը չի ձերբակալվելու: «Պետք չէ նման լուրեր տարածել, ո՞վ է այդ լուրերը տարածել, որևէ քննություն չի սկսվել, հերքում եմ»,-եզրափակեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը