28 10 2019

Նախկին փոխոստիկանապետը փաստաբանությամբ կզբաղվի

Նախկին փոխոստիկանապետը փաստաբանությամբ կզբաղվի

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը:Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:

Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար:

Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ