17 10 2019

Հանցագործության մասին հաղորդում՝ Սասուն Խաչատրյանին

Հանցագործության մասին հաղորդում՝ Սասուն Խաչատրյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ՝ Ս.Խաչատրյանին

Հանցագործության մասին հաղորդում

Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով ամ­րագր­ված ու երաշխավորված զինվորական ծառայություն անցնելու, զինվորական ծառա­յութ­յունից զորացրվելիս զինծառայողին և նրան հավասարեցված անձանց խախտված կամ վիճարկվող իրավունքների արտադատական և դատական պաշտպանության իրա­վունքն իրացնելու ազատությամբ, ինչպես նաև առաջնորդվելով ՀՀ վճռաբեկ դա­տա­րանի՝ 13.07.2007թ. Էմմա Կարապետյանի վերաբերյալ գործով և 31.05.2014թ. Ռուզաննա Նիազ­յանի վերաբերյալ գործով նախադեպային որոշումներով՝

Ներ­կայացնում եմ հան­ցագործության մասին հաղորդում.

- իմ նկատմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար՝ Ռ.Բադասյանի պաշտոնեական անգոր­ծութ­յան և պաշտոնեկան թողտվությամբ՝ արդարադատության նախարարության հա­մա­պատասխան աշխատակցի կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի մի շարք խախտումներով ծառայության ընթացքում իմ կողմից հայտնաբերած հանցակազմի հատկանիշներ պարունակող ներքոհիշյալ առարկների   կոծկելու նպատակով   ինձ ծառայությունից արձակելու վերաբերյալ,

- քրեակատարողական ծառայությունից արձակելիս իմ դրամական բավա­րար­ման վերջնահաշվարկը սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու (չվճարելու), ինձ զգալի նյու­թական վնաս պատճառելու, ինչպես նաև՝ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների սխալ հաշվարկելու վերաբերյալ,

- քրեակատարողական ծառայությունում ծառայողների իրավունքների և ծա­ռա­յութ­յան ընթացքում հասանելի հանգստի համար անհրաժեշտ ժամանակ ունենալու իրա­վաչափ ակնկալիքների մասայական խախտման վերաբերյալ, ինչի հետևանքով քաղաքացիական առողջապահական հաստատություններում պահակետ նշանակված ծառայողները շրջօրյա ծառայության ընթացքում կորցրել են զգոնությունը, կամ քնել են պահակետում և տեղի են ունեցել կալանավորների կամ դատապարտյալների փախուստները մինչ 18.02.2019 թ. նեռարյալ:

Հաշվի առնելով, որ վերոհիշյալ փաստերով իմ կողմից՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշ­տպանին ուղղված դիմումի քննության արդյունքում 18.06.2018 թ-ին րստ էության հաստատվել են վերոհիշյալ խախտ­ման փաստերը, դրանք անհրաժեշտ և բավարար հիմքեր են հանդիսանում քրեական գործի հարուցման առիթների առկա լինելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի պետական կառավարման կարգի դեմ ուղղված համապատասխան հոդ­ված­ների հատկանիշների առկայությունն առերևույթ առկա համարելու առումով՝ ղե­կավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հանցագործության մասին հա­ղորդում ներկայացնելու և այն քննության առնելու սահմանված կարգով՝ խնդ­րում եմ սույն դիմումը համարել որպես հանցագործության մասին հաղորդում և հիմք ըն­դու­նե­լով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված են­թա­կայության կանոնները՝ հանձնարարել իրավասու քննչական ստո­րա­բա­ժան­մանը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նա­խա­պատ­րաս­տելու նյութեր և հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ան­հրաժեշտ և բա­վարար ապացույցների դեպքում հարուցել քրեական գործ՝ հետագայում նմա­նօրինակ դեպքերը կանխելու, մե­ղավորներին ի հայտ բերելու և պատասխա­նատ­վութ­յան ենթարկելու նկատառումներով:

Դիմումատու՝ Էդգար  Հովհաննիսյան

17.10.2019թ.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ