Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանների կայացրած բացահայտ ապօրինի կալանավորման որոշումների դեմ պաշտպաններս բողոք ենք ներկայացրել վերաքննիչ դատարան 03.10. 2019թ.։ Այսօր 13.10.2019թ. է, անցել է տասն օր, բայց դեռ դատական նիստ նշանակված չէ՝ ի հեճուկս Նարեկի ու Սարգսի՝ անօրինական կալանքի տակ գտնվելու փաստի, մինչդեռ առաջին ատյանի դատարանը պարտավոր է ԱՆՀԱՊԱՂ գործն ուղարկել վերաքննիչ դատարան, վերաքննիչն էլ եռօրյա ժամկետում պարտավոր է նշանակել դատական քննություն։
Մեր հարցադրումներին ի պատասխան վերաքննիչը հայտնում է, որ գրություն է ուղարկվել առաջին ատյանի դատարան, բայց գործերը չեն ստացել դեռ, առաջին ատյանի դատարաններից մեկն էլ հայտնում է, թե ուղարկել են, մյուսը՝ հետևողականորեն խուսափում է որևէ բան հայտնել։
Պարոն Արտուշ Գաբրիելյան, տիկին Նելլի Բաղդասարյան, առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրի《պարոն գրասենյակ》, ուղարկեք էդ գործերը՝ երկու անձ ձեր գռեհիկ որոշումների արդյունքում կալանավորված է, և մեծ է հավատս, որ վերաքննիչում արմենդանիելյանական արդարադատության չենք հանդիպելու, ուստի հասկացեք՝ ԱՆՀԱՊԱՂ նշանակում էանմիջապես, շուտափույթ, նույն պահին, միանգամից, իսկույն։
Սպասենք երկուշաբթիին...
Թավշյա արդարադատությու՜ն, անմեղ քաղբանտարկյալնե՜ր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը