ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դեմ քրեական գործը հսկողություն իրականացնող դատախազի պահանջով ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնել են ՀՔԾ-ից՝ նշելով, որ գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
Գործը, սակայն, դատախազի պահանջով ՀՔԾ-ից հետ է ուղարկվել Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը