Մանվել Գրիգորյանը չի կարողացել մասնակցել իր և կնոջ գործով դատական նիստին։ Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ նրա վիճակը նախօրեին կտրուկ վատացել է, և նա նարկոզի տակ է, իսկ ոտքերի և ձեռքերի անզգայացումը հասնում է 100%-ի, մարմինն այտուցված է, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և խոսել, առանց սարքի շնչահեղձ է լինում, խաթարված է մարսողական համակարգը, օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է խմում, և գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդությունները, և նրա կյանքին վտանգ է սպառնում։
Փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատասխանատուն դատարանն է։ Պաշտպանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը