Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու միջնորդությունը։ Փաստաբանը դիմել էր, որպեսզի իր պաշտպանյալը մեկ շաբաթով կարողանար բացակայել երկրից։
Ինչպես հոկտեմբերի 7-ի նիստում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր խափանման միջոցի վերացումն անհնար լինելու դեպքում թույլ տալ մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։ Գրիգորյանը, ըստ փաստաբանի, հերթական բուժզննումը պետք է անցնի Ավստրիայում, միաժամանակ գործնական հանդիպումներ ունենա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը