Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար ՍԴ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը։ Թե ինչ է ենթադրում ՄԻԵԴ-ի կողմից դիմումի վարույթ ընդունելը և ինչ ժամկետներում հնարավոր կլինի ստանալ նաև խորհրդատվական կարծիքը, փորձեցինք պարզել սահմանադրագետ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանից: Նա, մասնավորապես նշեց.
«300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ դիմում մեր կողմից ներկայացվել էր երկու ասպեկտենրով՝ որոշակիության և ընդհանուր հանցակազմի տարրերի տարբերակման, որոնց վերաբերյալ ՍԴ-ն որոշում կայացրեց վարույթը կասեցնել և դիմել Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ:
Վենետիկի հանձնաժողովը ըստ էության ընդունելության գործընթաց չունի, կամ պետք է պատրաստակամություն հայտնի կարծիք հայտնելու կամ ոչ: Ինչպես հիշում եք՝ մոտ մեկ ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովը այս հարցով իր պատրաստակամությունը հայտնեց՝ կարծիք տրամադրելու: Եվրոպական դատարանի դեպքում գործում են դիմումի ընդունելիության չափանիշներ, քանի որ այս դեպքում Մեծ պալատն է տալիս խորհրդատվական կարծիք, դա կարելի է ասել բարձրագույն պալատն է, այստեղ ընդունելիության չափանիշները բավականին խիստ են: Եվ, ստացվում է՝ ՍԴ դիմումը բավարերել է այդ չափանիշները և ընդունվել վարույթ:
Եթե խնդիր չլիներ որևէ կոնվենցիոնալ իրավունքի տեսանկյունից և դրա կոնվենցիային առերևույթ համապատասխանության խնդիրը չլիներ, այստեղ վարույթ ընդունելու խնդիր չէր էլ լինի»:
Ժամկետներին անդրադառնալով Վարդևանյանը նկատեց, որ բուն վարույթ ընդունելուն նախորդում է ուսումնասիրությունների փուլ, վարույթն ընդունելուց հետո կարելի է ասել ուսումնասիրությունները շարունակվում են: Սահմանադրագետի գնահատմամաբ՝ մոտ երկու երեք ամիս կպահանջվի վերջնական որոշման համար:
«Այստեղ կարևոր է նաև ընդգծել մեկ հանգամանք ևս: Այս դիմումը ենթադրում է ժամանակագրային այն հատվածը, երբ դեռևս վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը չէր կայացրել իր որոշումը, որով ըստ էությամբ գտնում է, որ կասեցնելու և ՍԴ դիմելու անհրաժեշտություն չկար, այսինքն սահմանադարականության հետ կապված որևէ խնդիր Արմեն Դանիելյանը չէր արձանագրում: Բայց փաստորեն ՄԻԵԴ-ը այլ մոտեցում որդեգրեց, որը Դանիելյան Արմենին մոտեցումը չէր:
Երբ մենք ասում ենք սահմանադրականության խնդիր, դրանում պետք է հասկանանք նաև կոնվենցիոնալ խնդիր, որովհետև եվրոպական կոնվենցիան մեր սահմանադրության բաղկացուցիչ մասն է կազմում: Մենք վավերացրել ենք կոնվենցիան: Մենք իրավունքները մեկնաբանում ենք հաշվի առնելով եվրոպական դատարանի նախադեպերը, և այդ պարտականությունները հատկապես ունեն դատարանները: Եվ -28 վարկանիշ ունեցող դատավորի դեպքում երևի թե հասկանլի է, որ այս ամենը չէր նկատել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը