01 10 2019

Դատավոր Դանիբեկյանը «տոկոսով փող տվող է». Politik.am

Դատավոր Դանիբեկյանը «տոկոսով փող տվող է». Politik.am

Politik.am-ը գրում է․

«Նոր իշխանությունները վերջին մի քանի ամիսներին հաճախ են խոսում դատավորների նկատմամբ առկա անվստահության մասին։ Նոր իշխանությունների համար անվստահելի են հատկապես բոլոր այն դատավորները, ովքեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշումներ են կայացրել։ Նման դատավորների նկատմամբ անգամ քրեական գործեր են հարուցվում։

Իսկ ահա Քոչարյանի դեմ որոշումներ կայացրած դատավորները նոր իշխանությունների համար իրական հերոսներ են։ Այս դեպքում իշխանությունների համար կարևոր չի, թե հասարակության մոտ ինչ հեղինակություն ունեն այդ դատավորները, նախկինում ինչպիսի որոշումներ են կայացրել։

Վերջին թարմ օրինակը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի օրինակն է։ Նա իր մեկ որոշմամբ դարձավ այսօրվա իշխանությունների հերոսը։ Մի կողմ թողնենք իշխանությունների հերոսացումը ու փորձենք հասկանալ, թե ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Աննա Դանիբեկյանը դատավոր է 2016 թվականից։ Մինչ այդ նա ոչ էական պաշտոններ է զբաղեցրել մասնավոր ընկերություններում, կարճ ժամանակ եղել է փաստաբան։ Ուսումնասիրելով դատավոր Դանիբեկյանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագիրը պարզում ենք, որ բացի դատավոր լինելուց նա նաև «տոկոսով փող տվող է»։

Ըստ դատավոր Դանիբեկյանի հայտարարագրի նա 2016 թվականին որպես փոխառություն տարբեր պարտապանների հանձնել է 29 մլն դրամ և դրանից որպես տոկոս ստացել է 2 մլն 600 հազար դրամ, 2017 թվականին      31 մլն դրամ փոխառություն է հանձնել տարբեր պարտապանների, որից ստացված տոկսները կազմել են 2 մլն 700 հազար դրամ, 2018 թվականին դատավոր Դանիբեկյանը փոխառություն է հանձնել տարբեր պարտապանների 31 մլն դրամ, որից ստացած տոկոսները կազմել են 3 մլն 200 հազար դրամ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ