«Ուսումնասիրել եմ այդ 94 էջանոց փաստաթուղթը բազմաթիվ նկատառումներ կան իրավական տեսանկյունից։ Կիսում եմ այն մոտեցումը, որ ամբողջ նախընթաց գործընթացը խոսում է այն մասին, որ սա իրավական ձև, բայց բացարձակապես քաղաքական բովանդակություն ունեցող գործընթաց է, որտեղ տեղավորվում է իշխող քաղաքական ուժի անսկզբունքայնության դրսևորում հանդիսացող դատական իշխանությունն իրենց ենթակայությա և վերահսկողության ներքո տեղափոխելու մտադրության հետ։ Այդ մտադրությունն արտահայտված է ամբողջ փաստաթղթում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթի բովանդակությունն իրավունքից շատ հեռու է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը