Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Շենգավիթի ոստիկանության բաժին բերված 2 անձն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածով կազմվել է համապատասխան արձանագրություն, եւ քաղաքացիներին ազատ են արձակել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի առավոտից բողոքի ակցիաներ են ընթացել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում էին ի կատար ածել ՍԴ-ի որոշումը, մյուս մասը՝ իշխանության աջակիցները, պահանջում էին ազատ չարձակել երկրորդ նախագահին։ Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անհապաղ վերացնելու միջնորդությունը: Որոշումը այսօր հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը