17  09  2019

Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․Politik.am

Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը և նա մի քանի օրից կազատվի աշխատանքից։ Վարչապետի այս հայտարարությանը հետևեց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որն առավել նման էր «դուռը շրխկացնելու»։ Վանեցյանը իր հայտարարությամբ հախուռն պահվածքի և առաջնայինը երկրորդականից չտարբերելու մեջ մեղադրեց Փաշինյանին։

Politik.am-ին հաջողվեց պարզել, որ ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել Վանեցյանի հոր նկատմամբ։ Գործի նախապատրաստական աշխատանքները ամիսներ առաջ են իրականացվել, սակայն այն պաշտոնական ընթացք չի տրվել, քանի որ Վանեցյանը վարչապետի թիմակիցն էր։ Այս պահին չի բացառվում է, որ քրեական գործ հարուցվեի նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Նա ևս կարող է որևէ գործով ներգրավվել որպես մեղադրյալ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ