13 09 2019

«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց

«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի սեպտեմբերի 13-ին որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին։

Նշենք, որ գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն էր այժմ գտնվում կալանքի տակ. ամբաստանյալներից շատերն ազատվել են կալանքից 2018թ. ամռանը՝ հետհեղափոխական շրջանում։

Հիշեցնենք, որ գործը վերամակագրվել էր դատավոր Մեսրոպ Մակյանին այն բանից հետո, երբ գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Բեկթաշյանի նախագահությամբ գործի քննելու տարիներին պաշտպանական կողմը բազմիցս միջնորդել է Վարդանյանին ազատ արձակել կալանքից, սակայն դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ