Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանները հայցադիմում են նախապատրաստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Այս մասին հայտնում են ԵՊԲՀ մամուլի բաժնից:
«Ներկա պահին, իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, թե հստակ, որ մասն է ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ օրինական երկրում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,– նշում է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե ԵՊԲՀ–ը Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմում է ներկայացրել, որում մի քանի կետ կա և դրանցից մեկով պաշտոնական դիրքի չարաշահման փաստ է դիտարկել այն, որ նախարարն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով և Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ինքը ցանկացել է փոխել բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը: Թերթը նաև նշել էր, որ Առողջապահության նախարարությունը նման լիազորություն չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը