«Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որոնք պետք է կանխեն վտանգները և այն մեղմման միջոցները, որոնք նախատեսել է «Լիդիանը», փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ և եթե այդ միջոցառումներն իրականացվեն պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի և եթե բնապահպանական ռիսկերը լինեն կառավարելի, նշանակում է վնաս չկա, որպեսզի մի հատ էլ չափենք վնասն ինչ աստիճանի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն անդրադառանլով հարցին, որ«Էլարդ»-ի զեկույցում նշված է, որ գնահատումները թերի են, համապատասխան հետևություններն անվստահելի, և հնարավոր չէ պատասխանել հարցին, արդյոք հանքի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ:
Հարցին, ինչու՞ է միայն «Լիդիանը», որպես շահագրգիռ կողմ ներգրավվել փորձաքննությանը, Իվանյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում գործով շահագրգիռ կողմին կողմ ներգրավվելը։ Այսինքն մենք գործ ունենք պետության պոզիտիվ իրավունքի իրացման հետ և պետությունը պետք է ապահովի հնարավոր բոլոր միջոցները, որոպեսզի տվյալ կողմը հնարավորություն ունենա ներկայացնելու իր պարզաբանումները, արդարացումները»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը