168.am-ը գրում է․ «Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քանի զբաղված եք սարերով, մի բան ասեմ հիշեք` Ռոբերտ Քոչարյանի գործով դատավճիռ չի լինելու։ Դատակոչված անձանց քանակն ու դատավորի ընտրությունն այլ տարբերակ չեն թողնում»։
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է այդպես կարծում, փաստաբանն ասաց, որ, անկախ մնացած բոլոր հանգամանքներից, այս գործը քննվելու է տարիներ շարունակ։
«Գործի ծավալը, դատակոչված վկաների չափազանց մեծ թիվը, ինչպես նաև այս դատավորի կողմից առհասարակ գործեր վարելու ոճը վկայում են այն մասին, որ լինելու է անվերջ դատավարություն, որը չի ավարտվելու»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչպիսի՞ն է լինելու այս գործով կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը մինչ դատաքննության ավարտը, փաստաբանը կարճ արձագանքեց` դա պետք է դատավորը որոշի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը