ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոստիկանությունը չպետք է ենթակա լինի քաղաքական իշխանությանը. հետաքրքիր թեզ է:
Շատ հետաքրքիր թեզ է, շատ ավելի «հետաքրքիր է» դրա ապահովման ուղղված առաջարկվող լուծումը՝ ոստիկանության անմիջական հաշվետվությունը պառլամենտին:
Սա ոստիկանության քաղաքականացման ու նրան անգործության դատապարտող ամենակարճ ճանապարհն է: Մի պահ պատկերացրեք ոստիկանության պետերին ոստիկանական ոչ պոպուլյար միջոցառումներից հետո պառլամենտի լիագումար նիստում հաշվետվություն ներկայացնելուց. ով և ինչպես է կարողանալու զանազանել առողջ մասնագիտական քննադատությունը քաղաքական երանգավորում ունեցող դատափետումներից, ընդ որում՝ թե իշխանական, և թե ընդդիմադիր թևերից:
Եթե պառլամենտական վերահսկողությունը պիտի կրի տեխնիկական բնույթ, ապա դա հիմա էլ արվում է Ազգային ժողովի բյուջետային և օրենսդրական գործընթացների շրջանակում: Նախաքննության մարմինների առանձնացումից հետո, որը ամենասխալ քաղաքական որոշումներից մեկն էր, ոստիկանությունն, ըստ էության, դադարեց պատասխան տալ քրեական գործերի որակյալ քննության ու ամբողջական բացահայտման համար (մինչը հիմա չենք կարողանում ուշքի բերել հետաքննությունը որակյալ կադրերի արտահոսքի պատճառով) , իսկ հանցագործությունների քննության վիճակի վերաբերյալ պառլամենտում տարեկան հաշվետվություններ էլ ներկայացնում է գլխավոր դատախազը:
Օպերատիվ -հետախուզական գործունեության արդյունքները գլխավորապես գաղտնագրված են, դրա նկատմամբ պառլամենտական վերահսկողություն սահմանելը իրատեսական չէ : Ի՞նչը մնաց. հասարակական կարգի պահպանությունը, որը մի շարք հարգարժան գործիչներ առաջարկում են որպես ֆունկցիա դուրս բերել ոստիկանությունից: Այսինքն՝ առաջարկվում է ոստիկանության հերթական ու բարեհաջող «ապամոնտաժումը»:
Օպերատիվ աջակցությունը, հանցագործությունների քննությունն ու բացահայտումը, հասարակական կարգի պահպանման ուժերի վարչական գործունեությունը հանցագործությունների կանխարգելման փոխկապակցված, միմյանց փոխլրացնող մեթոդներ են: Սրանք չի կարելի տարանջատել տարբեր պետական մարմինների միջև: Քննչական միասնական կոմիտե ստեղծելու գաղափարի չիրականացումն էլ ասվածի ապացույց։
Չկա մի երկիր, որի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ոստիկանական ուժի գործադրումը հավաքների ժամանակ համարեն օրինական ու համաչափ կամ այս հարցի շուրջ ձևավորված լինի հանրային կոնսենսուս: «Ոստիկանության բացատրություններն էլ բոլոր դեպքերում և բոլոր երկրներում համարվում է միակողմանի: Սա ժողովրդավարական ռեժիմներին բնորոշ վիճակ է: Միայն դատարանն ու դատախազությունը կարող են այս հարցի վերաբերյալ տալ չեզոք գնահատականներ, ուրեմն պետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը