20 08 2019

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Դատական նիստին Մանվել Գրիգորյանը չէր մասնակցում առողջական վիճակի պատճառով։ Նշենք, որ Գրիգորյանի փաստաբանները պարբերաբար գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացնում, որը սակայն մերժվում է:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ