Hraparak.am-ը գրում է.
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայլել Մինասյանի հարցազրույցից հետո, որում հայտնվում էր, որ ՀՀ երրորդ նախագահը առաջիկայում կկալանավորվի, այս վարկածը ՀՀԿ-ական, ՀՀԿ-ամերձ և այլ աղբյուրների կողմից ոչ միայն շրջանառվում է, այլ լրացվում է այլ մանրամասներով։ Մասնավորապես, գրվել էր նաև, որ Սերժ Սարգսյանը կձերբակալվի մինչև սեպտեմբերի սկիզբ։ Իշխանություններին լոյալ անձինք էլ իրենց ֆեյսբուքյան գրառումներում նշում են, որ վարկածը կեղծ է և ինչ-ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը