01 08 2019

Ստամբուլյան կոնվենցիան իշխանությանը հարվածելու արհեստական օրակարգ է. նախարար



«Ստամբուլյան կոնվենցիան ինքնին գնալու է Սահմանադրական դատարան: ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին ու ճնշման փորձին, ապա ընդամենը խորհրդատվական կարծիք է, մենք Վենետիկի հանձնաժողովին չենք հարցնում սահմանադրականության հարցը, մեր հարցադրումները Վենետեկի հանձնաժողովին այլ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ինչ վերաբերում է կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին՝ նախարարն ասաց, թե քաղաքացիներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել՝ ինչի տակ են ստորագրում։

Բադասյանը նշեց, որ այս հարցի շուրջ տարբեր մեկնաբանությունների միտում է տեսնում։

«Թե ինչպես ստեղծվեց այս արհեստական օրակարգը, ինչու՞ արհետսական, որովհետև ես միտում եմ տեսնում իշխանություններին հարվածելու տարբեր կողմերից ու տարբեր մեկնաբանություններով։ Փաստարկների մեծ մասը ես համարում եմ արհեստական», - ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ