16 07 2019

Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարողացել մասնակցել դատական նիստին

Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարողացել մասնակցել դատական նիստին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հուլիսի 16-ին շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Դատարանը նախորդ նիստին ամբողջությամբ մերժել էր պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը: Նա միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, և կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ մինչև 10 մլն դրամի չափով:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ հնարավոր չէր ապահովել Մանվել Գրիգորյանի ներկայությունը՝ նրա առողջական խնդիրներով պայմանավորված. «Նաիրի» ԲԿ-ից դատարանին համապատասխան գրություն էին ուղարկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ