12 07 2019

Մի խումբ դատավորներ բոյկոտել են Տավարացյանի երդմնակալությունը․ News.am

Մի խումբ դատավորներ բոյկոտել են Տավարացյանի երդմնակալությունը․ News.am

Հուլիսի 11–ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում դատական համակարգը համալրել է ԲԴԽ-ի՝ իրեն հասանելիք տեղերը։ Բոլոր երեք թափուր տեղերը լրացվել են, որոնցից երկուսը՝ ընտրության, իսկ մեկը՝ երդման արդյունքում։ Վճռաբեկի դատավոր Նախշուն Տավարացյանի երդման հարցի քննարկումը խիստ լարված է ընթացել։

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ դատավորներ տարակուսել են, թե ինչպես է հնարավոր 2018թ. նոյեմբերին ընտրվել, այնուհետև գրավոր ու բանավոր հրաժարվել պաշտոնը ստանձնելուց, իսկ ութ ամիս հետո «անսպասելի» մտափոխվել ու որոշել երդմամբ ստանձնել պաշտոնը։ Այդ գործընթացի «օրինականությունը» փորձել է հիմնավորել Վճռաբեկի վարչական և քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, հնչել են առարկություններ, հարցեր և ելույթներ, որից հետո դատավոր Տավարացյանը հրավիրվել է երդում տալու։

Եղել են դատավորներ, որոնք ի նշան բողոքի՝ դուրս են եկել նիստերի դահլիճից։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանց թվում են եղել Երևան քաղաքի դատավորներ Դավիթ Բալայանը, Զարուհի Նախշքարյանը, Մարինե Մելքոնյանը, Աննա Փիլոսյանը, Լոռու մարզի դատավոր Վարդուհի Հովնանյանը և այլ դատավորներ։ Եղել են նաև երդմանը ծափահարողներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ