04 07 2019

Երիտասարդ պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք կա. Գևորգ Դանիելյան



«Այսօր եթե որևէ մեկին հարցնենք, ասենք ով է իրավասու ասելու, թե դատական համակարգի նկատմամբ վստահությունն ինչպիսինն է, երևի թե կդժվարանանք պատասխանել, բայց բոլորն ընդունում են, որպես իրողություն որ այդ մասին խոսում են գործադիր իշխանությունից, օրենսդիր իշխանությունից, ընդ որում պահանջներ են ներկայացնում»,- «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

ԲԴԽ նախկին անդամը նշեց, որ  ո՛չ գործադիր իշխանությունը, ո՛չ էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն իրավունք չունեն խոսել դատարանների հանդեպ վստահության մասին, ներկայացնել պահանջներ, առավել ևս՝ պահանջել նրանց հրաժարականները. «Ես, անկեղծ ասած, երբ լսեցի, որ մի քանի երիտասարդ պատգամավորներ մեր հրաժարականն են պահանջում, այդ օրը պատրաստվում էի հրաժարական տալ, բայց մտածեցի՝ մի փոքր համբերել։ Սակայն պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք, կարծես թե, կա։ Ես դրա համար հայտարարությամբ հանդես եկանք՝ նշելով, որ դա ձեր կարգավիճակից չի բխում։ Դուք խախտում եք օրենքը։ Երբ հանդարտվեց ամեն ինչ, մտածեցի՝ այ հիմա կարելի է հրաժարական տալ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ