Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 2-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 46-ամյա Հրանտ Նիկողոսյանից, որը հայտնել է, որ տանը, որտեղ ինքը բնակվում է, տեղի է ունեցել վիճաբանություն և տան տերը՝ 46-ամյա Հայկ Հակոբյանը իրեն անհանգստացնում է և խեղդում է իրեն: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Հ. Նիկողոսյանը հայտնել է, որ ինքը բնակվում է Հ. Հակոբյանի տանը և կրկին անգամ Հ. Հակոբյանը հարձակվել է իր վրա և հարվածներ հասցրել:
Այդ ընթացքում Հ. Հակոբյանը ձեռքերով սեղմել է իր պարանոցը ՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Հ. Նիկողոսյանը ոստիաններին հայտնել է, որ Հ. Հակոբյանը աշխատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործերի կառավարման վարչության պետ: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք իրականությանը համապատասխանում է Հ. Նիկողոսյանի հայտնածը, ինչի համար էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը