«Ուզում եմ մի բան իմանաք, ես եմ պարգևատրում, ԱԱԾ տնօրենն է պարգևատրում, ով է պարգևատրում, մեր տնից չենք բերում, դա մեր անձնական պարգևը չէ, դա այս պետության կառույցի անունից տրվող պարգև է, հետևաբար, չի կարող որևէ պարգև ստացողի կաշկանդել պարգև տվողի անձը, դա ուզում եմ մեկընդմիշտ իմանաք, իմ մոտեցումն այդպիսին է, վստահ եմ՝ իմ գործընկերներինը նույնը»,- հուլիսի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադառնալով հարցին թե արդյո՞ք իր պարգևատրումները կաշկանդող հանգամանք չե՞ն կարող լինել:
Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև դատարանների մուտքերը փակելուն:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը