25 06 2019

Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելքը

Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելքը

Հունիսի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ընթանում էր ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանելու մասին միջնորդությունը: Այն ներկայացրել էր Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Մեղադրող կողմը որոշման դեմ չառարկեց:

Դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը ժամանակ առ ժամանակ վատանում է: Նա թթվածնային դիմակով է շնչում, իսկ նիստերի դահլիճ Գրիգորյանին բերել են անվասայլակով։

Ավելի ուշ ատարանը որոշեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց հուլիսի 2-ը, ժամը 12:00-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ