«Դատավոր Արմեն Դանիելյանի մասին մենք մեր կարծիքը հայտնել ենք ու ասել ենք, որ սա ոչ միայն մեր կարծիքն է, այլև ՀՀ փաստաբանների 90 տոկոսի կարծիքը։ Կարող է էն 10 տոկոսն ընդհանրապես չի առնչվել կամ միայն քաղաքացիական գործերով է վարվում։ Բայց մեզ միացավ նաև մեր դատավարական օպոնենտը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։
Դատավոր Դանիելյանը բարձր պրոֆեսիոնալ է իր մասնագիտության մեջ, այլ հարց են մարդկային հատկանիշները, կարողանո՞ւմ ճիշտն օրենքի տառին համապատասխան կիրառել, թե՞ քիթը պահում է անընդհատ էն ուղղությամբ, ինչ ուղղությամբ մտածում է իշխանությունը՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի, էսօր էլ էսօրվա։ Ամենամեծ ունակությունը դատավորների մեջ իր մոտ է գտնվում»- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։
Պաշտպանը հիշեց, որ երբ փաստաբանների պալատի նախագահ էի, փաստաբանները դիմում էին վերաքննիչ դատարան և խնդրում գործը չմակագրել դատավոր Դանիելյանին. «Սա ինչի՞ մասին է վկայում, որ այս անձնավորությունը կատարում է հիմնականում պատվեր։ Կարող է պատվեր իջեցված չլինի դատավոր Դանիելյանին, և հիմնականում այդպես էր լինում, բայց բավական է նա իմանա, թե ինչպես է մտածում դատախազությունը, այդ մասին անմիջապես արձագանքում է: Երվանդ Վարոսյանը փաստաբաններից նկարագրել էր մի դեպք, որում երկու երիտասարդի առաջին ատյանի դատարանը չէր ձերբակալել։ Գործով անցնում էին նաև ոստիկաններ, որոնց հետ բախում էր եղել։ Դատախազությունը դիմել էր վերաքննիչ, և Արմեն Դանիելյանն այս անձանց կալանավորել էր։ Մի քանի ամիս անց պարզվել էր, որ իրականությունն այլ է, և տեղերը փոխվել էին։ Երկու երիտասարդներին բաց էին թողել, ոստիկաններին՝ կալանավորել։ Սա ինչի՞ մասին է խոսում, որ Դանիելյանն ապօրինի ակտ էր կայացրել։ Իրեն անհրաժեշտ էր ենթարկել քրեական պատասխանատվության ակնհայտ ապօրինի ակտի համար։ Ես դատավոր Դանիելյանից վրդովված եմ ինչի՞ համար․ իմ բարեկամներից մեկը եկավ և խնդրեց, որպեսզի ես դիմեմ Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, որպեսզի նրանք համոզեն այդ երկու դրիտասարդներին, որ իրենք իրենց ցուցմունքը փոխեն հօգուտ ոստիկանների։ Ես դա չարեցի և այդ օրվանից այդ բարեկամս ինձ հետ խռով է»,- ասաց Սահակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը