15 06 2019

Լուսահովիտի համայնքապետին կրակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

Լուսահովիտի համայնքապետին կրակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը երեկ` հունիսի 14-ին, հրազենային վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել երեկ Իջևան քաղաքում, վիճաբանությունից հետո Իջևանի քաղաքացին հրազենով կրակել է համայնքապետի վրա:

Գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ հրազենային վնասվածք է ստացել, նրա վիճակը կայուն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ