14 06 2019

Մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի․ Արթուր Վանեցյան

Մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի․ Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պատասխանել է հարցին, թե որ դեպքերում լրատվամիջոցը կարող է հետաքրքրել ԱԱԾ-ին:

Նա նշել է, որ չի եղել դեպք, երբ ԱԱԾ-ն որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի հրավիրի ծառայություն, կամ նյութեր նախապատրաստի, կամ քրեական հետապնդում իրականացնի սուտ լուր տարածելու համար։

Ըստ Վանեցյանի՝ եթե գրվածը չի պարունակում կոչեր կամ եթե հանցակազմ չկա գրածի մեջ, իրենք որևէ գործառույթ այդտեղ չունեն: «Դա ձեր և ում մասին այդ լուրը գրել եք, ձեր հարաբերություններն են և նա կարող է դատի տալ, դուք կարող եք պաշտպանվել, կամ-կամ...  մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի, որովհետև խոսքի ազատությունը դա բացարձակ արժեք է, որը պարտավոր ենք պահպանել: Մենք, ընդհակառակը, որպես ԱԱԾ պետք է ամեն ինչ անենք, որ խոսքի ազատությունը ՀՀ-ում լինի ամենաբարձր մակարդակի վրա»,- ասել է նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ