14 06 2019

Ինքնաբացարկ կհայտնի՞ դատավոր Արմեն Դանիելյանը․ Պարզ կդառնա հունիսի 18-ին

Ինքնաբացարկ կհայտնի՞ դատավոր Արմեն Դանիելյանը․ Պարզ կդառնա հունիսի 18-ին

Վերաքննիչ դատարանում ավարտվեց ինքնաբացարկի միջնորդությունների ներկայացումը։

Դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ուղղված ինքնաբացարկի մեկից ավելի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Որշումը կհրապարակվի հունիսի 18-ին, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը մեկնարկել է հունիսի 12-ին։ Դատավորին ներկայացվել են ինքնաբացարկի մի քանի միջնորդություն, որոնցից երկուսը դատարանը մերժել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ