Բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նկատի ունենալով, որ մայիսի 24-ից Բարձրագույն դատական խորհրդում առկա է իրավաբան գիտնականի թափուր տեղ, Մայիսի 27-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար: Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով, մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց հետո 3 ամսվա ընթացքում:
Լրատվությանը հետաքրքրող մյուս հիմնական հարցին՝ կապված Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության հետ, կանդրադառնանք մայիսի 30-ին կայանալիք նիստում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը