18 05 2019

Ո՞վ է իմացել՝ ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը․ փաստաբան

Ո՞վ է իմացել՝ ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը․ փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադարձել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց գրառմանը։ Նա գրում է․

«Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ...

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե իշխանական ուժն առհասարակ իրավունք ունի նման հայտարատություններ կատարել, թե ոչ, արդյոք հասկանում են, որ սա անթաքույց ճնշում է դատարանի վրա, թե ոչ... բայց նախադասությունները, որ ընտրվում են ինչ-որ բան ասելու առավել խնդրահարույց են դարձնում իրավիճակը։

Ինչ է նշանակում. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը»։ Նախ ցավալի է, որ մարդիկ գիտեն, թե դատավորը Ռոբերտ Քոչարյանինն է... Բայց ամենակարեւորը. ընկերնե՛ր, դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ո՞վ է դա իմացել, ինչպե՞ս է ձեզ այդ մասին ասել, այդ ի՞նչ ճնշումներ են:

Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում, առհասարակ մտածո՞ւմ եք, թե հրապարակային ինչ եք խոսում, հասկանո՞ւմ եք, որ մեկ պարբերության մեջ ներկայացնում եք մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ։

Հ.Գ. Եվրոպական դատարանին միշտ «զարմանալու» առիթներ տվել է Հայաստանը, բայց կարծես հիմա որոշել եք այդ կառույցը շոկային թերապիաի ենթարկել»:

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախ ֆեյբուքյան իր էջում կոչ էր անում հավաքվել դատարանի բակում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ