16  05  2019

Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել. Ռոբերտ Քոչարյան



Մայիսի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար ելույթ ունեցավ: Նա դատավորին դիմելով նշեց, որ ինքը ցուցմունք չի տվել, ուստի դատավորը չի կարող որևէ կերպ ծանոթանալ իր տեսակետներին: Ներկայացնում ենք մի հատված Ռոբերտ Քոչարյանի խոսքից:

«Փետրվարի 19–ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո 21,5 տոկոս քվե ստացած թեկնածուն հայտարարել էր, որ ինքն ընտրված նախագահ է։ Դա իր իրավունքն է, հիմա կարող է նման բան հայտարարել։ Փետրվարի 20–ին հայտարարվեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին եւ չափազնաց մեծ էր հավանականությունը, որ ԵԿՄ–ին պատրաստվում է միանալ ընդդիմությանը, ոչ միայն Մանվել Գրիոգրյանը եւ Գագիկ Մելքոնյանը այլեւս ողջ ԵԿՄ –ում էին այդ խմորումները։ Ընդհատել եմ իմ այցը Մոսկվա և վերադարձել եմ փետրվարի 22–ի ուշ երեկոյան։ Օդանավակայանում ինձ դիմավորեցին անվտանգության խորհրդի քարտուղարները, ոտքի վրա ինձ զեկուցեցին իրավիճակը։ Դրանից հետո ցանկություն հայտնեցին հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Պատկերացրեք մի վիճակ, երբ որպես նախագահ ես սահմանադրության երաշխավորն եմ և տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը ներքաշվում է քաղաքական գործընթացներին, ի՞նչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը։ Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ եւ զգուշացնի, որ դա անթույլատրելի է և որ այնպիսի հետեւանքների կարող է բերել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը: Ես չեմ ասել՝ ում հրավիրել այդ խորհրդակցությանը։ Հանդիպումը տեւել է քսան րոպե, ոչ ավելի։

Չի եղել քննարկում, հաղորդակցումը եղել է միակողմանի, ես ուղակի իմ մոտեցումն եմ հայտնել։ Առաջինը ասել եմ, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, մենք գիտեինք , որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, ճանաչելով այն անձանց, ովքեր ներգրավաված էին այդ պրոցեսների մեջ, մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետեւանքների բերել։ Մեր խնդիրը սահմաններերում չափազանց ուշադիր լինելն էր, քանի որ հակառակորդը կարող է օգտվել այս իրավիճակից։ Ես, Լեռնային Ղարաբաղում ղեկավար լինելով, օգտվել եմ այն հանգամանքից որը տեղի է ունեցել Ադրբեջանում 1993թ. երբ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամ էր։ Այդ ընթացքում մենք երեք շրջան ենք ազատագրել։ Այդքանն աչքիս առաջ ունենալով, իհարկե, ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ այլ կարգի ծառայության ռեժիմով այդ ժամանակահատվածը հաղթահարենք:

Բանակը զորանոցային վիճակին բերելն առաջին հերթին եղել է այդ նպատակին հասնելու համար և հրամանով հաստավեց զորանոցային վիճակ։

Երկրորդը ԵԿՄ–ի հետ կապված հարցն եմ բարձրացրել։ Շատ հստակ էր դրված խնդիրը. կամ դուք ԵԿՄ–ում եք կամ քաղաքական գործիչ: Խորհրդակցությանը մասնակցած շատ անձանց ցուցմունքները հիմանավորում են իմ ասածը։

Այս երկու հարցն իրար հետ փոխկապակցված են, քանի որ, եթե այստեղ բանակի պառակտում տեղի ունենար, ուրեմն հակառակորդն անպայման կօգտվեր այդ ընձեռած հնարավորությունից։ Չանել այդ հանդիպումն ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետևաքնների առումով ամբողջ պատասխատավությունեը ես էի կրելու: Որևէ հանձնարարական կամ հրաման, այդ խորհրդակցության օրը ես չեմ տվել։

Իմ աշխատելաոճն այն է, որ ես երբեք ոչ ոքին չէի ասում, թե դու ինչպես պետք է քո խնդիրը լուծես։ Ես միշտ դրել եմ խնդիր. տվյալ մարմնի պարտականությունն էր՝ ինչպես լուծել խնդիրը։ Այն ժամանակ, մինչև հիմա էլ բանակը ամենից կայացած պետական ծառայություն էր, նախարարը 12 տարվա գլխավոր շտաբի պետի փորձ ուներ եւ իրենց ասել, թե դուք ոնց պետք է լուծեք այդ հարցը, դա իմ խնդիրը չէր: Նույն օրը պաշտպանության նախարարը արձակել է «0038» հրամանը, որի մասին ինքն իմացել է միայն այս գործի շրջանակներում։

Ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ ժամանակին կայացված հրաման էր. այդ հրամանի շնարհիվ է, որ հաջողվել է կանխել հնարավոր վատ հետեւանքները, հրամանը որևէ հակաօրինական կետ իր մեջ չի պարունակում և ամբողջությամբ Պաշտպանության նախարարի լիազորոություներում է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ