04 05 2019

«Սպայկա»-ի տնօրենին 1 մլրդ դրամի դիմաց ազատ են արձակել

«Սպայկա»-ի տնօրենին 1 մլրդ դրամի դիմաց ազատ են արձակել

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ