ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի բնակարաններից մեկում առերեւույթ գողության փորձ կատարած անձանց ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. մարտի 24-ին՝ ժամը 21:18-ի սահմաններում, անհայտ անձինք, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցված բանալիով բացել են Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բնակարաններից մեկի մուտքի դուռը, սակայն, իրենց կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ 2019թ. մարտի 25-ին՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է տվյալ բնակարանի շքամուտքում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները եւ ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցանքը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը