30 04 2019

Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել

Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀՔԳ գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեների նկատմամբ: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ