Այսօր մենք ունենք իրավապահ մարմիններ, որոնց վստահում են բոլորը: Ու ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որևիցե բանի հետ կապված սխալ չի գործել, որևիցե խնդիր չի լինի: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ մեղադրանքին:
Նա նշեց, որ համաձայն չէ Սանասարյանի այն մտքի հետ, որ գործը շինծու է:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը