05 04 2019

1998թ․ նախագահական ընտրությունների հարցով քրգործ չի հարուցվի

1998թ․ նախագահական ընտրությունների հարցով քրգործ չի հարուցվի

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված` 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին տեղեկացրել են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով. ընտրությունների արդյունքները կեղծելու մասով մերժվել է քրեական հետապնդման ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու, իսկ ԱՎՎ-ից կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասով` անձի նկատմամբ նույն մեղադրանքից հրաժարվելու մասին` դեռևս 2000 թ.-ին կայացված չվերացված որոշման առկայության հիմքերով»,- նշել է ՀՔԾ մամուլի խոսնակը։

ՀՔԾ-ն այս որոշումը կայացրել է օրերս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ