03 04 2019

Ի՞նչ խախտումներ են հայտնաբերել Էներգետիկայի նախարարությունում և Ջրային կոմիտեում

Ի՞նչ խախտումներ են հայտնաբերել Էներգետիկայի նախարարությունում և Ջրային կոմիտեում

ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և Ջրային կոմիտեում իրականացրած հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները, որոնք հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. մարտի 29-ի նիստում:

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննության արդյունքում Հաշվեքննիչ պալատի կողմից տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգում», որի համար հիմք են ծառայել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության մեջ հայտնաբերված էական անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները, որոնց արդյունքում խեղաթյուրվել են ֆինանսական հաշվետվությունները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում իրականացված հաշվեքննության արդյունքում նույնպես տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգում»։

Արձանագրվել են էական անհամապատասիանություններ և խեղաթյուրումներ, որոնց արդյունքում խեղաթյուրվել են ֆինանսական հաշվետվությունները:

Միաժամանակ, հայտնում են, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում առանձին երկու ուղղություններով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերը ստուգման ընթացքում ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց մանրամասները նույնպես ներկայացված են ընթացիկ եզրակացության մեջ:

Ընթացիկ եզրակացությունները ներառում են նաև առաջարկություններ՝ ուղղված ՀՀ կառավարությանը և հաշվեքննվող օբյեկտներին»,-ասված է ՀՀ հաշվեքննիչ պալատի հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ