01 04 2019

Աշխատակիցը 2 մլն դրամ է գողացել բանկից․ Shamshyan.com

Աշխատակիցը 2 մլն դրամ է գողացել բանկից․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Արտաշատ քաղաքի «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղից առանձնապես խոշոր չափի գումար գողացողի ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ` նշված գողությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն է բերման ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Արսեն Աղաջանովը, ում նկատմամբ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-դ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ա. Աղաջանովը, որն, ըստ աղբյուրի, այդ ժամանակ աշխատել է նշված բանկի Արտաշատի մասնաճյուղում՝ որպես ցանցային ադմինիստրատոր։

Քննիչի որոշմամբ` որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Գողացված գումարը կազմում է 2 մլն դրամ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ