26 03 2019

Ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 միջնակարդ դպրոցի տնօրենը

Ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 միջնակարդ դպրոցի տնօրենը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 միջնակարդ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը:

Քննչական կոմիտեի լրատվության բաժնից հայտնում են, որ տնօրենը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասնով նախատեսված հանցավոր արաք կատարելու մեջ:

Նշենք, որ մարտի 26-ին կաշառքի միջնորդության կասկածանով ձերբակալվել էր նույն դպրոցի գործավարուհին: Թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309 –րդ հոդվածի 1 –ն մասով և 313 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ