20 03 2019

«Ռեստարտ»-Նարեկ Մալյան գործով մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի

«Ռեստարտ»-Նարեկ Մալյան գործով մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի

Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ»-ի ևս 4 անդամի։ Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մեղադրանքն առաջադրվել է Յուրի Ավագյանին, Հրաչյա Խլղաթյանին, Գարիկ Միսկարյանին, Արամայիս Պետրոսյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին՝ առևանգման փորձի կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «ստորագրություն չհեռանալու մասին»։

Հիշեցնենք,  որ միջադեպի աթիվ մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ»-ի 2 անդամի ՝ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ