18 03 2019

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ՄԻԵԴ

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ՄԻԵԴ

Pastinfo.am-ը գրում է .

«ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն արդեն իսկ մուտք է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից։ Նրա խոսքով՝ եվրոպական դատարանը գործին ընթացք է տվել եւ գործի վերաբերյալ հարցեր ուղարկել իրենց.

«Դրանց պատասխաններն այսօր ուղարկել ենք, եւ կարծում ենք, որ շուտով հարցադրումներ կուղարկվեն նաեւ պետությանը։ Ըստ այդմ՝ կսպասենք համապատասխան որոշմանը»։ Արսեն Մկրտչյանը միաժամանակ չի բացառում, որ ներպետական դատական ատյանները գուցե միջանկյալ արդարացի որոշում կայացնեն։

Պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները թույլ չեն տալիս ապահովել նրա պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը, որի պատճառով նրա առողջական վիճակում նկատվում է վատթարացում։ Մկրտչյանի խոսքով՝ այս պահին եւս նրա առողջական վիճակը գնահատվում է շատ ծանր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ