01 03 2019

Ինչո՞ւ դատավարությունը չսկսվեց մարտի 1-ին կրակողներից. Արա Ղազարյան

Ինչո՞ւ դատավարությունը չսկսվեց մարտի 1-ին կրակողներից. Արա Ղազարյան

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Մարտի 1-ի դեպքերի հետ կապված դատավարությունը սկսվեց վերևից՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, այլ ոչ թե այն անձանցից, որոնք կոնկրետ մարտի 1-ին կրակել են։ Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը:

«Եթե դատավարությունը սկսվեր ներքևից, ապա նախաքննական մարմինն ավելի մեծ հաջողության կհասներ։ Կարծում եմ՝ առաջիկայում դատարանների կողմից պետք է մեկնաբանվի, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում, սա մենք բոլորս փորձում ենք մեր տրամաբանությամբ մեկնաբանել, բայց չկա կոնկրետ մեկնաբանություն»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ նմանօրինակ դեպքերից խուսափելու համար հույսը պետք է դնել ոչ թե իշխանությունների, այլ՝ օրենքի գերակայության վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ