01 03 2019

Արշալույսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Արշալույսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կասկածյալ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի նկատմամբ 2018թ. հուլիսի 5-ին խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 

12.07.2018թ. Զ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ խափանման միջոցը՝ թողնվել անփոփոխ: 

2018թ. սեպտեմբերի 19-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթ:

20.02.2019թ. որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, կրկին մեղադրանք առաջադրելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:                                                   

Նույն օրը որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն հարուցելու մասին:

27.02.2019թ. ստացվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ մերժվել է Զ.Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

28.02.2019թ. որոշում է կայացվել՝ Արշալույս համայնքի ղեկավար Զ.Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դատախազի համաձայնությունն ստանալուց հետո՝ 2019թ. մարտի 1-ին, որոշումն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզպետին՝ որոշման պահանջների կատարումն օրենքով սահմանված ժամկետում կատարելու և այդ մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ