31 01 2019

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։ Այն տեղի կունենա փետրվարի 1-ին։

Լրագրողների հետ զրույցում երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ փաստաբանները բողոքը ներկայացրել են։

Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով նիստը ժամը 15։00-ին է նշանակված, ինչը, ըստ Ալումյանի, դժվար բավարարի փետրվարի 1-ին ավարտելուն։

Նա նաև ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ելույթով հանդես կգա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ