Հայատարարությամբ հանդես եկա դատարանում, ներկայացրի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են մեղադրանքների անհիմն լինելու մասին: Այս մասին հունվարի 17-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
«Խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները և՛ դատախազությունում, և՛ քննչական մարմիններում, և՛ իմ պաշտպաններն ամեն ինչ անեն, որպեսզի գործն անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի վերջիվերջո արդարությունն ի հայտ գա, և բոլորս իմանանք՝ ի վերջո ի՞նչ էր եղել, ինձանից ի՞նչ էին ուզում»:
Հարցին՝ ի վերջո ինքը ճնշում գործադրե՞լ է դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, Արմեն Գևորգյանը հակադարձեց հարցով. «Մի հատ ինձ նայեք։ Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ իմ տեսակով»:
Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական նիստի ընթացքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ այսօրվա նիստն ավարտվել է, սակայն դատարանը խորհրդակցական սենյակ չի հեռացել։ Գործով հերթական դատական նիստը կկայանա հունվարի 25-ին՝ ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը