16 01 2019

Չհասցրին փախչել․ գողերին մի քանի րոպեում բռնել են



Հունվարի 11-ին Վանաձորի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ Քրեական հետախույզների հետևողական և օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները բռնվել են գողությունը կատարելուց րոպեներ անց։Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն, կատարվում են շրջագայություններ, ձեռնարկվում են բազմաբնույթ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ 

Հունվարի 11-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Աղայան փողոցի տներից մեկից գողություն է կատարվում։ Անմիջապես կապ է հաստատվել դեպքի վայրի մոտակայքում ծառայություն իրականացնող օպերատիվ խմբերի հետ։

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ հասնելով դեպքի վայր՝ նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել:

Ոստիկանները մեքենան կանգնեցրել են Նարեկացու փողոցում։Վանաձորցիներ Սամվել Հասանյանը, Արմեն Հարությունյանը, Գևորգ Մանուկյանն ու Անդրանիկ Առաքելյանն էին։ Նրանք գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գողոնն առգրավված է։

Կատարվում է նախաքննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ