15 01 2019

Փաստաբանին վիրավորող արարքները քրեականացնելու գործընթաց են պահանջում

Փաստաբանին վիրավորող արարքները քրեականացնելու գործընթաց են պահանջում

Փաստաբան Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քննարկման արդյունքներով փաստաբանները ձևավորել են 11 փաստաբանից կազմված նախաձեռնող խումբ, ինչպես նաև որոշել են՝ Ընդլայնել փաստաբանների արագ արձագանքման խումբը՝ կամավորության սկզբունքով ներգրավելով նոր փաստաբանների:

Կոչ ուղղել իրավապահ մարմիններին՝ փաստաբանների մասնագիտական գործունեության իրականացման խոչընդոտները վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Կոչ ուղղել ՀՀ վարչապետին, որպես գործադիր մարմնի ղեկավարի, ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության որոշ անդամների կողմից ոչ իրավաչափ միջամտության, այդ թվում՝ նախաձեռնել մասնագիտական գործունեության առնչությամբ փաստաբանին վիրավորելու, նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու արարքները քրեականացնելու գործընթաց:

Սահմանել, որ խնդրի լուծմանն ուղղված գործադիր իշխանության կողմից համարժեք միջոցներ չձեռնարկելու պարագայում փաստաբանական համայնքը կնախաձեռնի համընդհանուր փաստաբանական բողոքի ակցիաներ: Խնդրի մասին իրազեկել միջազգային կառույցներին:

Նախաձեռնող խմբի անդամներ՝

Արա Զոհրաբյան

Վահե Եփրիկյան

Արմինե Ֆանյան

Էդուարդ Աղաջանյան

Էրիկ Ալեքսանյան

Կարեն Մեժլումյան

Լևոն Սահակյան

Սիմոն Բաբայան

Սեդրակ Ասատրյան

Հարություն Հարությունյան

Մարինե Ֆարմանյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ