28 12 2018

ԵՊՀ հիմնադրամին հասցվել է 800 մլն դրամի վնաս. Սանասարյան

ԵՊՀ հիմնադրամին հասցվել է 800 մլն դրամի վնաս. Սանասարյան

ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

«Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,– գրել է Դավիթ Սանասարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ